908C5574-86A4-4C16-A2DE-A60BAC3B20F1
Քաղաքական

Մեր պետական մեքենան անհարմար է, բենզին շատ է ծախսում, դանդաղ է գնում, արգելակները չեն պահում. Փաշինյան

Մեզ պետք է ունենալ որակյալ ճանապարհ եւ այդ ճանապարհով մեր ուղեւորներին առավել հարմարավետ ձեւով հասցնել տեղ...  Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի մասին է. մենք երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կռավարության նիստում Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը հաստատելու հարցի քննարկման ժմանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ դետալներ, պակասող դետալներ, այն ժամանակակից չափանիշներին չի համապատասխանում, այն անհարմար է եւ վարողների, եւ ուղեւորներին համար, երբեմն ավելի շատ բենզին է ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիր ունենում: Էդ պարգեւավճարների, կոռուպցիայի թեման, որ անընդհատ քննարկվում է, նաեւ դա է պատճառը: Մենք ասում ենք, որ մեքենան պետք է պատշաճ վիճակում լինի՝ կառուցվածքի առումով, գործառույթների, ժամկետների առումով: Երկրորդ, վարորդները պետք է ունենան պատշաճ որակավորում, իսկ այդպիսի մարդկանց ներգրավելու համար պետք է ունենանք պատշաճ վարձատրություն: Իսկ որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության եւ բյուջեի համար, դրա համար պետք է այդ ծառայությունն օպտիմալ լինի իր չափերով: Մի կողմից մենք ասում ենք, որ պետական ծառայության համակարգը գերբեռնված է, մյուս տեղերում տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու  համար»,-ասաց նա: Էդ պարգեւավճարների, կոռուպցիայի թեման, որ անընդհատ քննարկվում է, նաեւ դա է պատճառը: Մենք ասում ենք, որ մեքենան պետք է պատշաճ վիճակում լինի՝ կառուցվածքի առումով, գործառույթների, ժամկետների առումով: Երկրորդ, վարորդները պետք է ունենան պատշաճ որակավորում, իսկ այդպիսի մարդկանց ներգրավելու համար պետք է ունենանք պատշաճ վարձատրություն: Իսկ որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության եւ բյուջեի համար, դրա համար պետք է այդ ծառայությունն օպտիմալ լինի իր չափերով: Մի կողմից մենք ասում ենք, որ պետական ծառայության համակարգը գերբեռնված է, մյուս տեղերում տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու  համար»,-ասաց նա: