A276D1EC-F8D7-454F-AFE6-45FBAA47F84B
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա

Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասը:  վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ - ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը: