72B12547-746B-4C09-B9F9-0EF87CF83387
Քաղաքական

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջու, գրառում է արել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Նա գրել է․ « Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: 

․ Ըստ ոլորտների, ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ):
․ Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով` կացության եւ հանրային սննդի կազմակերպում ( 40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն եւ կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:
․ Մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտը) աճել է ընդամենը 2.9%-ով:
․ Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ:
․ Արդյունաբերության աճն ապահովվել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում»: