E5120C53-0C5D-4A93-A17B-34174EA341D4
Լուրեր

«Կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել. ընդդիմադիր պատգամավոր

Ըստ իմ տեղեկությունների Ոստիկանության «կարմիր բերետավորներից» մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դիմումները տևական ժամանակ է չեն մակագրվում ու փորձում են ամեն կերպ համոզել/ճնշել այդ տղերքին:

Ողջունում եմ մեր հայրենակիցների խիզախ քայլը և պատրաստ եմ ապահովել տղերքի իրավական, տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի պաշտպանությունը»։