BCD883D5-2004-40EE-BCE8-1669DB245D3D
Lifestyle

Ես բոլորիդ սպասում եմ Երևանում. Մալենան ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2022»-ում

Երեկ կայացել է «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին ներկա էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող՝ Մալենան։  Նա ելույթ է ունեցել  Թուրինում։  Մալենան շեշտելով 3 առանձնահատկություն Հայաստանի մասին, նշել է համեղ սնունդը, բարի և հյուրասեր մարդկանց, հրաշագեղ վայրերը: Մալենան նաև շեշտել է, որ անհամբեր սպասում է 2022 թվականի դեկտեմբերին՝ բոլորին Երևանում տեսնելու համար։