B8637E3C-5F1B-459C-A19E-41450E156893
Սպորտ

Դորտմունդի Բորուսիան Հոլանդին փոխարինող է գտել

Դորտմունդի «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի հետ։ Այս մասին, գրել է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։ Աղբյուրի փոխանցմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի Էրլինգ Հոլանդին, որն ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Դորտմունդից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զալցբուրգը» 35 մլն եվրո է պահանջում Ադեյեմիի հետ, իսկ «Բորուսիան», իր հերթին, պատրաստ է նրա համար 30 մլն եվրո վճարել՝ գումարած բոնուսները, ինչպես նաև տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։