D027E535-54F9-44D2-83EF-B2B09316A15F
Նորություններ

Nespresso-ի ֆաբրիկայում, սուրճի տոպրակներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել

Շվեյցարիայի Nespresso գործարանում սուրճի տոպրակների մեջ հայտնաբերվել է ավելի քան 500 կիլոգրամ կոկաին։ Այս մասին հաղորդվում է Ֆրիբուրգ կանտոնի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։

Հայտնաբերվածի արժեքը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար։

Ոստիկանությունից հայտնել են, որ ընկերությունն ինքն է իրավապահներին  տեղեկացրել արգելված նյութի մասին, որը հայտնաբերվել է Բրազիլիայից բերված սուրճի հատիկների պարկերը դատարկելիս։

Ոստիկանությունում կոկաինի մաքրությունը գնահատվել է 80%, իրավապահ մարմինների տվյալներով՝ բեռը նախատեսված է եղել եվրոպական շուկայի համար։