CB852DFD-EF28-4F0A-8ACD-970F653A5233
Սպորտ

Տոնի Կրոսը պատմել է, թե ինչպես է օգնել Անչելոտիին փոխարինումներ կատարել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, որ օգնել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոփոխություններ կատարել «Մարզիչը որոշ կասկածներ ուներ, թե ում դուրս բերի խաղադաշտ, ում` ոչ: Մենք՝ խաղացողներս, նույնպես ֆուտբոլ դիտում ենք և ընկալում։ Դա թույլ է տալիս մտքեր փոխանակել և օգնել միմյանց»,- ասել է Կրոսը DAZN-ին:

«Սա շատ լավ է նկարագրում Անչելոտիին և, թե ինչու է թիմը միշտ լավ հանդես գալիս: Ի վերջո, նա է որոշում կայացնողը, բայց, իհարկե, նրան նույնպես հետաքրքրում է մեր կարծիքը»,- հավելել է Կրոսը։