462A2B65-B7B9-4ACD-948D-097A360C7216
Lifestyle

«Եկեք բոլորս միասին հիշենք 1,5 միլիոն զոհերին»․ Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

1915թ․-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ սոցիալական ցանցերում իր կարծիքն է հայտնել իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։

«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկեք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Ինստագրամում եւ Ֆեյսբուքում գրել է նա՝ օգտագործելով «ArmenianGenocide» եւ «NeverFoget» հեշթեգերը։ Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են 2019թ․-ին քրոջ՝ Քորթնիի եւ երեխաների հետ Հայաստան կատարած այցիընթացքում։  undefined undefined undefined undefined