52C32992-E38C-4AD3-99EF-24D3F90144B5
Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը առաջին անգամ կանցկացվի Երևանում

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվելու է Երևանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: