5652B2F1-DE7B-4172-A746-7CA77CB6B48A
Սպորտ

Ռուսաստանաբնակ ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում

«Վելես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արթուր Գալոյանը պատմել է, թե ինչու է որոշել խաղալ Հայաստանի հավաքականում՝ չնայած ծնվել ու մեծացել է ՌԴ-ում. գրում է gazeta.ru-ն: «Հայրս հայ է, արյունս՝ հայկական, կրում եմ հայկական ազգանուն։ Միշտ զգացել եմ կապը Հայաստանի հետ։ Իմ մանկության կուռքը Հենրիխ Մխիթարյանն է եղել, նա ազգի հպարտությունն է։  Իմ որոշումն աշխարհի իրադրության հետ որևէ կապ չունի։ Հարցը վաղուց էր քննարկվում, ինձ հետ կապվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ քաղաքացիության հարցով դեռևս այս պատնմությունից առաջ։ Գիտեմ, որ մարզչական շտաբը վաղուց էր հետևում «Վելեսում »իմ խաղերին»,-ասել է մարզիկը։

Մինչև 2020-ը Գալոյանը խաղացել է մոսկովյան «Տորպեդո» ակումբում, հետո դարձել «Վելեսի» խաղացող․ թիմն ընդգրկված է Ֆուտբոլի ազգային լիգայում։