news-details
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արդյոք այս հանդիպումը լուծեց հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները

Հայաստանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո Փաշինյան-Պուտին հանդիպումը լայն քննարկման թեմա դարձավ։ Մամուլում շրջանառվեցին տարատեսակ կարծիքներ։ Շատերը շտապեցին հանդիպումը դրական գնահատել, ոմանք էլ ոչ մի արտասովոր բան չտեսան բացի պրոտոկոլային հանդիպումից և խոսակցությունից։ Exclusive.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը հետևյալ կերպ գնահատեց հանդիպման արդյունքները․

«Նախ եկեք ճշտենք , թե  մի քանի րոպեի հանդիպման  դրականը ո՞րն էր, լրատվամիջոցների առաջ պրոտոկոլային հայտարարություններ անելը դա՞ են դրական որակավորում։ Դա ընդամենն ինքնախաբեությամբ զբաղվել է։  Ինչ վերաբերում է այդ օրվա հանդիպումներին ուրեմն պետք է նշեմ , որ իշխանությունները նախապատրաստվել էին իրենց ցույց տալուն։ Առավոտից, երբ պատվիրակությունների ընդունելություն կազմակերպվեց, նույն րոպեին  իշխանությունների կողմից վերահսկվող  ԶԼՄ-ներով սկսեցին լուրեր տարածել, թե տեսեք-տեսեք Հայաստանի վարչապետն առաջին լիդերն է, ով չի դիմավորում Ռուսաստանի նախագահին Զվարթնոց օդանավակայանում, բայց իշխանավորների այդ «երջանկությունը » շատ կարճ տևեց։ Հիշում եք, ինչպես պարոն Փաշինյանը հայտնվեց օդանավակայանում և ճանապարհ դրեց պարոն Պուտինին։ 

Հանդիպումների դրականության մասին չի կարելի կազմել այդ հանդիպման ընթացքից, այլ մենք պետք է նշենք․ հայ-ռուասկան հարաբերություններում գոյություն ունեցող ինչ խնդիրներ են այս ամենի արդյունքում լուծվել կամ հանդիպումից հետո որոշ ժամանակ անց լուծվելու են, թե՞ ոչ»։ 

Քաղաքագետը նշեց երեք ոլորտ, որոնք շատ մեծ խնդիրներ են իրենց մեջ պարունակում հայ-ռուսական հարաբերություններում։

1․Դա գազի գինն է, իսկ մենք հաստատ համոզված ենք, որ այն շեշտակի աճելու է և այն իր բացասական հետևանքներն է ունենալու հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, քանի որ գազի գնի թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու և առաջին անհրաժեշտ խծառայությունների գներն աճելու են։

2․ Մինչև հիմա լուծված չեն հայկական վարորդական իրավունքների հարցը ՌԴ-ում , ինչպես գիտենք հայկական վարորդական իրավունք ունեցող անինք իրավունք չունեն աշխատել Ռուսաստանում։ 

3․ Երրորդ և ամենակարևոր հարցերից մեկը , դա վերին լարսում ստեղծված իրավիճակն է, երբ հարյուրավոր բեռնատարներ կանգնած են և չեն կարող շարժվել։ 

 «Այս շրջանում առավել մտահոգված եմ հայ-ռուսական հարաբերությթյունների վատթարացման արդյունքներով։ Անկեղծ ասած այնքան էլ չեմ հավատում պարոն Փաշինյանի փայլուն հանդիպումների և զրույցների թեզերին, որ ինքը ունեցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի շատ օբյեկտիվ վերլուծում եմ այն իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ռուսական հարաբերություններում։ Հաշվի առնելով պատմության դասերը, երբ , որ ժամանակին 20-րդ դարի սկսզբին մեր իշխանությունները կրկին փորձեցին առճակատվել համաշխարհային հանրության կողմից մերժված Ռուսաստանի հետ մենք ստացանք խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ 1920 թվականին և 1921 թվականին ռուսական կողմի «լավությունը» Կարսի և Մոսկվայի պայմանագրերը և մեզ ոչ ոք հիմա էլ  չի երաշխավորել, որ ապագայում մենք անվտանգ ենք լինելու, և որ Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունը։ Մենք պետք է շատ զգույշ լինենք մեր դիվանագիտական քայլերի մեջ, շատ զգույշ լինենք մեր հայտարարությունների մեջ և պետք է հասկանանք , որ մենք այդքան էլ ճարպիկ չենք , որքան էլ որ ուզում ենք և մեր ղեկավարները այնքան էլ ճարպիկ ու խելացի չեն, ինչպես իրենցք են փորձում ներկայացնել  և մենք պետք է հասկանանք , որ շրջապատված ենք կայսերական մտածելակերպ ունեցող պետությունների կողմից՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի և չմոռանաք, որ մեր տարածաշրջանում իրենց շահերը նաև ունենք այլ խոշորագույն տերությունները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան , Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան» ,- ասսաց պարոն Համբարյանը։

Քաղաքագերը նշում է, որ ասածը չի ենթադրում, թե պետք է վասալային հարաբերությունները շարունակենք Ռուաստանի հետ, բայց այն առճակատումը, որ կա հայ-ռուսական հարաբերություններում, որևիցե լավ  բանի չի հանգեցնի։ 

«Ես ինքս սպասում եմ  և որոշ ժամանակ էլ կսպասեմ նոր իմ կարծիքը կհայտնեմ այդ հանդիպման վերջնական արդյունքների վերաբերյալ։ Հիմա ժամանակավրեպ է հանդիպման դրական կամ բացասական կողմերի մասին խոսելը»,- հավելեց մեր զրուցակիցը։ 


You can share this post!