71350684_482991339212550_3570768761159942144_n
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գագիկ Համբարյան․ Չեմ կարծում՝ Հայաստանի հետ խնդիրներ ստեղծելով Բաքուն կփորձի նաև առճակատվել Մոսկվայի հետ

Օրերս Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» ակումբի քննարկումների ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ինքնագոհ նշել է․ «Արցախն Ադրբեջան է և վերջ․․․»։

 Իհարկե Հայաստանի և Արցախի համարժեք պատասխանները չուշացան, սակայն պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի դեմ  պետք է զսպող այլ քայլեր ևս ձեռնարկել՝ իմանալով , որ վերջիններիս միակ նպատակն Արցախին տիրանալն է։ Վերջին այս իրադարձությունների հետ կապված Exclusive.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով նշեց․«Ընդհանուր առմամբ, նախ պետք է կարգավորվեն Հայաստանի և Արցախի հարաբերությունները՝ դա մեկ։ Երկորդ․ Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարությունները պետք է համատեղ գործեն։ Ես իհարկե հասկանում եմ՝ պարոն Փաշինյանի ժողովրդահաճո հայտարարությունների պատճառը որն է, բայց միևնույն ժամանակ նա չպետք է մոռանա , որ Արցախյան հարցը միայն Հայաստանի և Արցախի ներքաղաքական հարցը չէ,այն բազմաշերտ է և ամենակարևորն այդ շերտերից մեկում իրենց դիքերն ունեն խոշորագույն տերությունները, ովքեր մեր տարածաշրջանում ունեն իրենց շահերը և մեխանիկորեն Արցախին վերաբերող հարցերը վերաբերում են նաև նրանց։ Պարոն Փաշինյանը այնպիսի հայտարարություն արեց, որը մենք բոլորս էլ գիտեինք։ Այնպես չէ, որ նա նշեց Արցախը Հայաստան է և իրոք Արցախը դարձավ Հայաստանին, բայց այստեղ խնդիր առաջացավ, Արդյոք պարոն Փաշինյանը սպասում էր Բաքվից պատասխանին  և Բաքվի պատասխանին արդյո՞ք պաշտոնական Երևանը համարժեք պատասխան տվեց։ Խնդիրը հենց սրանում է, ինչպես նաև ինչպես կարձագանքնեն պարոն Փաշինյանի հայտարարությանը Մոսկվայից, Փարիզից և Վաշինգթոնից՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներից։ Ես հույս ունեմ , որ ապագայում այսպիսի հայտարարություն անելուց շատ երկար կմտածեն»։ 

Համբարյանի դիտարկմամբ, եթե մենք ասում ենք՝ Արցախը դա Հայաստանն է մեխանիկորեն մենք փակում ենք բանակցային գործընթացը, որովհետև մենք մինչև հիմա առաջնորդվել ենք, որ Արցախը դա անկախ հանրապետություն է, բայց որ Ադրբեջանն է հայտարարում՝ Արցախը դա Ադրբեջան  է, չպետք է մոռանանք՝ այդ խնդիրն իրենք վաղուց են իրենց առջև դրել և փորձում են այդ խնդիրը լուծել իրենց իսկ նախընտրած ճանապարհով, որի մեջ շատ կարևոր տեղ ունի նաև պատերազմի վերսկսումը։

«2016 թվականի ապրիլին վերսկսած պատերազմը դրա վառ օրինակն է , որ Ադրբեջանը միայն լոկ հայտարարությամբ չէ , որ ասում է պատերազմով կլուծի Արցախի հարցը, այլ նաև գործնական քայլեր է ձեռնակրում այդ ուղղությամբ»։ 

 Հարցին՝  երբ Հայաստանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հնարավո՞ր է  Ադրբեջանը դա ընկալի  որպես այլ տարբերակ և այս անգամ պատերազմ հայտարարի Հայաստանին։ 

«Վերադառնալով Փաշինյանի անտրամաբանական հայտարարությանը, և եթե նա հայտարարում է, որ Արցախյան հարցը պետք է լուծեն նույն արցախցիները և բանակցությունները պետք է տեղի ունենան Արցախի և Ադրբեջանի միջև, ապա այստեղ ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է։ Այն որ Արցախը Հայաստան աշխարհ է, դա փաստ է, բայց եկեք վերջ տանք «քաջ նազարյանական հայտարարություններին»։ Ինչ վերաբերում է, որ Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարի, կարծում եմ՝   նա այդ քայլին չի գնա, քանի որ Ադրբեջանը շատ լավ գիտի , որ Հայաստանը համապատասրան պայմանագիր ունի ՌԴ-ն հետ և Ռուսաստանը միշտ է հայտարարել՝ Հայաստանի հետ խնդիրները դա նաև վերաբերում են իրեն և չեմ կարծում, որ Հայաստանի հետ խնդիրներ ստեղծելով Բաքուն կփորձի նաև առճակատվել Մոսկվայի հետ։ Երկորդ՝ Ապրիլյան կարճատև պատերազմը ցույց տվեց , որ համաշխարհային հանրություն կոչվածը կարող է և լռել, եթե Արցախում վերսկվեն պատերազմական գործողություններ։ Մենք արդնեն ունենք դրա օրինակը և սա է ամենավտանգավորը»,- հավելեց մեր զուցակիցը։ 

Քաղաքագետին մտահոգում է, ոչ թե այն որ Ադրբեջանը Հայաստանի պատերազմ կհայտարարի, այլ՝ արցախա-ադրբեջանական  շփան գծի ռազմական գործողնությունների ակտիվ վեսկումը։ 

«Մենք փաստ ունենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը, միջազգային ռազմաքաղաքական կազմակերպությունները՝  նույն ՀԱՊԿ-ն , նույն ՆԱՏՕ-ն և նույնիսկ ՄԱԿ-ը որևէ արձագանքի չարժանացրին Ադրբեջանի ագրեսիային և Ադրբեջանն այս պահին կարող է դրանից ավելի շատ ոգեշնչված լինել։ Մենք վերջապես պետք է հասկանանք , որ ամենառաջինը՝ միջազգային հարաբերություններում՝ լինի դա միջնադար, նոր, թե նորագույն շրջան , ոչինչ չի փոխվել և բոլոր ժամանակներում առաջնորդվում են «ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր» և « հաղթողին երբեք չեն դատապարտում» կարգախոսներով ։ Մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք և իհարկե, հաշվի առնելով մեր հնարավորությունները։