news-details
Գեղեցկություն

Ինչպես՞ մեծացնել շուրթերի ծավալը

Առաջին հերթին հարկավոր է ընտրել ձեր մաշկի գույնին հնարավորինս մոտ գույնի   մատիտ,  ջրակայուն   թափանցիկ շրթներկ, որի բաղադրության մեջ մենթոլ է պարունակվում և «highlighter» մակնշմամբ տոնային կրեմ:

Քիչ քանակով տոնային կրեմ քսեք շրթունքներին, ապա դրանք  եզրագծեք մատիտով՝ վերևի  և ներքևի  շրթունքների  մեջտեղի մասը մի փոքր ավելի հաստացնելով: Ջրակայուն   թափանցիկ շրթներկը քսեք ձեր տարած եզրագծի երկայնքով՝ այնպես, որպեսզի շրթունքները   նույն երանգն ստանան, ապա քսեք ձեր նախընտրած գույնի շրթներկը :

Վերևի  շրթունքի մեջտեղի հատվածում շատ քիչ տոնային կրեմ քսեք, ապա բարակ վրձնով կորագիծ արեք և տարածեք: Նույն բարակ վրձնով մի փոքր շագանակագույն դիմափոշի քսեք ներքևի շրթունքի մեջտեղի հատվածում, հետո տարածեք այն: Այսպիսով՝ տեսանելիորեն կմեծանա նաև ներքևի շրթունքի ծավալը:

You can share this post!