arm146209646253
Հարցազրույց

Դավիթ Բաբայան․ Սահմանամերձ գյուղերը պետք է դառնան սահմանապահ գյուղեր

Картинки по запросу Õ¤Õ¡Õ¾Õ«Õ© Õ¢Õ¡Õ¢Õ¡ÕµÕ¡Õ¶Օրերս Արցախի պահպանողական կուսակության նախագահ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսելով Արցախի ներքաղաքական կյանքից, խոսեց նաև մի անչափ կարևոր թեմայի մասին, որը վերաբերում էր Արցախի սահմանամերձ գյուղերին՝ կարևորելով այն հանգամանքը, որ սահմանամերձ գյուղերը պետք է դառնան սահմանապահ գյուղեր։ 

  Exclusive.am-ի  հարցին՝ արդյոք այդ ծրագիրը ներկայացվել է նախագահ Բակո Սահակյանին կամ քննարկվել է այլ քաղաքական ուժերի հետ, թե՞ այն նոր ծրագիր է  պարոն Բաբայանը մեզ հետ զրույցում հստակեցրեց․ «Դա մեր նոր մտահղացումն է և դեռ ոչ ոքի հետ չենք քննարկել, բայց մենք դա հանրայնացրել ենք։ Պետք է նշեմ, որ խոսքը ոչ բոլոր սահմանամերձ գյուղերի մասին է։ Մենք պետք է նոր հասկացություն մտցնենք՝ սահմանապահ բնակավայրեր։ Տարբեր երկրներ ունեն նման մոտեցումներ։ Դրանք պետք է լինեն բնակավայրեր, որտեղ կենտրոնացած են բանակի ստորաբաժանումներն են կենտրոնացած, ապրում են այնտեղ զբաղվում են ինչ որ տնտեսական գործունեությամբ , բայց հիմնական շեշտը հենց սահմանը պահելն է և նրանց տնտեսությունը պետք է ծառայի հենց այդ նպատակին։Տվյալ դեպքում դա թույլ կտա մեզ բազմաթիվ սահմանամերձ գյուղերում որտեղ դժվար է բնակեցնել և պահել այնտեղ բնակչությունը, այդ տարածքները դարձնել այսպես կոչված «պարիսպներ», բնակավայրեր, որոնք դերակատարություն կունենան մեր անվտանգության ապահովման գործում։ Մենք ունենք նաև այլ մոտեցում, դա Կարմիր գիրքն է գյուղերի համար, որոնց մեջ պետք է ներառվեն այն գյուղերը, որոնք անհետացման եզրին են և պետությունը նրանց համար պետք է հատուկ ծրագիր իրականացնի, որ այդ գյուղերը չանհետանան։ Այդպիսի գյուղերն Արցախում այդքան էլ շատ չեն, բայց կան և, եթե մենք նման ծրագիր իրականացնենք, կարծում եմ՝ կետաքրքիր կլինի և հնարավորություն կտա պրակտիկորեն փրկել այդ գյուղերը անհետացումից»։ 

Հարցին ՝ արդյոք դա կկատարվի վերաբնակեցման, թե՞ այլ տարբերակով պարոն Բաբայանը նշեց․ «Վերաբնակեցման գործընթաց Արցախում արդեն ավարտական փուլում է։ Վերաբնակեցումից բացի անհրաժեշտ է եղած գյուղերը, որոնք անհետացման եզրին են դրանք մենք փրկենք»։

Սահմանապահ գյուղերի մասի խոսելով բանախոսը հիշեցրեց, որ նման մոտեցումներ ունեցել են ինչպես կազակները՝  ռուսական ժողովրդագրական քաղաքականության մեջ, այպես էլ վիկինգները, հավելելով որ կան շատ նման տարբերակներ, բայց մենք պետք է մերը զարգացնենք և կարողանանք դա կիրառել ու թեև նախագիծը դեռ նախնական փուլում է, բայց պետք է  շարունակել, զարգացնել և ավարտին հասցնել  այն։


Հեղինակ: