news-details
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի դիմաց

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  քիչ առաջ ժամանեց Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Նշենք, որ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում են չորս դատախազներ։ Դատական նիստին մասնակցում է նաև երկրորդ նախագահը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։
Ոստիկանները հորդորում են հավաքվածներին բացել դատարանի ճանապարհը: Քիչ առաջ վիճաբանություն, հրմշտոց սկսվեց նրանց միջև:
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել, այստեղ են նաև կարմիր բերատավորները:

You can share this post!