news-details
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առաջիկա օրերին պաշտոնական փաստաթուղթը ՀՀ վարչապետի կողմից կուղարկվի Ֆրանսիայի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: 

 Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ելույթից հետո պատգամավոր Դանիելյանը նկատեց, որ նախարարությանը ծանր ժառանգություն է հասել, ոչ միայն անկախության տարիներից, այլ՝ Խորհրդային միության տարիներից և գիտենք  ինչպիսի վերաբերմունք է եղել բնության նկատմամբ։  Հարցին՝ անցած տարի խոսվում էր այն մասին էր Հայաստանը կարող է իր արտաքին պարտքի մի որոշ մաս զրոյացնել, մասնավորապես այն երկրների հետ կապված, որոնք իրենց բնապահպանական վճարների հետ կապված հարց ունեն և խոսքը, եթե ոչ հարյուրավոր միլիոնավոր դոլարների մասին է, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների։  Արդյոք ներկայացվող մեխանիզմը իրատեսական է, արդյոք առաջընթաց կա, այս ուղղությամբ քայլեր իրականացվում են թե՞ ոչ , Շրջակա միջավայրի նախարարը նշեց․

«Բնություն- արտաքին պարտք մեխանիզմի հետ կապված ասեմ, որ բավական առաջ ենք գնացել այս մեխանիզմի շրջանակներում և այս պահին ունենք անհրաժեշտ և կոնցեպտուալ փաստաթուղթը և կոնկրետ ծրագրերը, որոնք առաջարկում ենք, քննարկել ենք հինգ հնարավոր երկրների հետ, որոնց հետ կարող ենք այս մեխանիզմը կիրառել, դա Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ճապոնիան է։ Ամենաառաջ գնացած ընթացքը, դա Ֆրանսիայի հետ է, քանի որ մեխանիզմը ներկայացվել է Ֆրանսիայի նախագահին, որից հետո աշխատանքային կարգով վերջին ամիսներին քննարկվել են իրենց նախագահի խորհրդականի հետ։ Առաջիկա օրերի ընթացքում պաշտոնական փաստաթուղթը ՀՀ վարչապետի կողմից կուղարկվի Ֆրանսիայի նախագահին՝ ծրագրի մեր մոտեցումների վերաբերյալ։ Բայց մեխանիզմը, որը  մշակվել է չի սահմանափակվում Հայաստանով և արդյունավետ իրականացման դեպքում կարող է դառնալ կլիմայական ֆինասավորման նորարարական մեխանիզմ ամբողջ աշխարհում։ Այս պահին այդ ամբողջ նախապատրասական աշխատանքները իրականացված և ավարտված են»։ 

Աղբյուրը՝ Exclusive.am

You can share this post!