170122155_147308070563676_1028591553789055658_n
Լուրեր

Ինչու է աշխատանքից ազատվել ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենն ու ինչ կապ ունի դրա հետ Արսեն Թորոսյանը

Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. պատճատը Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտն է։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport Տելեգրամյան ալիքից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկն է, ով պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ:

Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Նույն աղբյուրի համաձայն՝ ՊՈԱԿ-ում առաջիկայում խոշոր կրճատումներ են լինելու, Թորոսյանը հավաքելու է ավելի փոքր, բայց իր հրահանգներն առանց քննարկելու կատարող մարդկանց: Լիլի Մինասյանը ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել դեկտեմբերի 14-ին: