2021-04-07-32392ef3-4145-4372-857e-7244352723b2
Լուրեր

Արա Աբրահամյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է ՌՀՄ-ի աշխատանքների և ծրագրերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում: