749083
Լուրեր

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Armsport.am-ը գրում է․

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։

Թե Ռաֆիկ Հարությունյանի վերջնական հաշվարկներով որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: