kkkk
Լուրեր

Կանանց հավաք-ակցիաները լինելու են շարունակական, այնքան ժամանակ, մինչև թուրքերին մեր երկրից չվռնդենք. «ՎԵՏՕ» շարժման անդամ (տեսանյութ)

Այսօր Կառավարության շենքի մոտից բերման ենթարկված կանանց մեջ կային զոհվածների քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի տիկին, հերոսի դուստր, այսպիսով, մենք ականատես եղանք մի խայտառակության, որ այս դավաճան, թրքահպատակ իշխանությունները սարսափած են անգամ ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից:  Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը՝ խոսելով այսօր իրենց ակցիայի և դրա արդյունքում բերման ենթարկվելու մասին:

Աննա Հակոբյանը նշեց, որ ոստիկանները թույլ չտվեցին ակցիան իրականացնել և բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ կանանց: Վերջինս մեկնաբանեց, որ ոստիկանական մեծաթիվ ուժերն ի սկզբանե տեղակայված էին և ուղեկցում էին ամբողջ ակցիայի ընթացքում:

«Մեր ակցիայի բուն նպատակն այն էր, որ վերջնականապես արձանագրվի՝ Հայաստանում իշխանությունն են զավթել թուրքերը  և այսօր մենք ունենք իրավիճակ, երբ նրանք բացահայտ և լկտիաբար թուրքերին ամենօրյա ռեժիմով սեր են խոստովանում և չեն էլ զլանում թաքցնել իրենց թրքահպատակ էությունը: Նրանք ծնկել են թուրքի առաջ և նույնը ստիպում են անել մեզ»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ այս իրավիճակը կմեղմացնի միայն այն, որ մարդիկ լռեն, արտագաղթեն կամ համակերպվեն այս իշխանության քայլերի հետ, սակայն նրանք չեն պատրաստվում անել սրանցից և ոչ մեկը: «Այս պայքարը լինելու է շարունակական: Սա առաջին հավաք-ակցիան էր կանանց ֆորմատով, սակայն մասնակիցների ոգևորությունից կարող եմ փաստել, որ սա լինելու է շարունակական, այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր վերջնանպատակին, իսկ վերջնանպատակը թուրքերին մեր երկրից վռնդելն է, որովհետև մեր գոյությունը հակասում է նրանց գոյությանը և հակառակը»:

Նա ներկայացրեց, որ այսօր շատ կանայք փողոցից, սրճարաններից կամ այլ տեղերից միացել են իրենց պայքարին, քանի որ գիտեն՝ եթե քայլ չանեն, ապա նրանց վիշտը  կարող է հավերժ տևել: «Այսօր ինձ անծանոթ մարդիկ ավելի շատ էին, քան ծանոթները, նախկինում պայքարի շրջանակներում հանդիպածները, սա ինձ համար կարևոր ցուցանիշ է»:

Այսօրվա ակցիայի ընթացքում տուժած ՎԵՏՕ Ալեքսանդրա Հարությունյանը, որը ևս «ՎԵՏՕ» ակցիայի ընթացքում, ներկայացրեց, որ գրեթե բոլորը կապտուկներ են ստացել և եթե համեմատեն նախորդ օրերի բերման ենթարկվելու դեպքերի հետ՝ այսօր ոստիկանները շատ ավելի ագրեսիվ էին տրամադրված:

Մանրամասները՝ տեսանյութում։