«Վալյադոլիդի» հետ հանդիպումից հետո « Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ակումբի պատմության հերթական բացառիկ ռեկորդն է գրանցել՝ դառնալով կատալոնական ակումբի բոլոր ժամանակների ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը։ Այս բացառիկ ռեկորդը գրանցելու կապակցությամբ արգենտինացին խորհրդանշական մարզաշապիկ է ստացել։

Մարզաշապիկը 2004/2005 մրցաշրջանի շապիկն է, որով Մեսսին անցկացրել է իր առաջին հանդիպումը կատալոնական գրանդի կազմում: Մարզաշապիկի վրա առկա են կատալոնյան ակումբի բոլոր լեգենդար խաղացողները ստորագրությունները։