image_750x_606c6f19031b1
Քաղաքական

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ԱՅԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ միայն ընտրություններից հետո պարզ կդառնա, թե որքանով է հնարավոր, որ իր ղեկավարած «Քաղպայմանագիր» կուսակցությունը կոալիցիա կազմի մյուս քաղաքական ուժերի հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայումս պատրաստվում է ընտրությունների եւ քննարկումներն այդ մասով շարունակվում են։ Ինչ վերաբերում է կոալիցիա ձեւավորելուն, ապա այս հարցի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ամփոփվեն ընտրությունների արդյունքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե «Քաղպայմանագիրը» միայնակ, թե դաշինքով է գնալու ընտրությունների։