kardashian-abc-er-1910912_hpMain_4x3_992
Lifestyle

Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում

Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի կարողությունն արդեն գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը, նա պաշտոնապես ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:

Եթե հոկտեմբերին Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար, ապա KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշի և Skims ներքնազգեստների արտադրության, ինչպես նաև ռեալիթի շոուի, մի շարք ներդրումների ու գործարքների շնորհիվ նրան հաջողվել է ավելացնել կարողությունը՝ հասցնելով 1 մլրդ ԱՄՆ դոլարի:

Kim Kardashian West's Shares Photo Of Kids North, Saint, Chicago And Psalm


Նա նաև ունի երեք անշարժ գույք Կասաբլանկայում, Disney-ի, Amazon-ի, Netflix-ի, Adidas բաժնետոմսեր, որոնք 2017 թվականի Սուրբ ծնունդին նվեր էր ստացել ամուսնուց՝ Քանյե Ուեսթից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Forbes-ի միլիարդատերերի ցանկում 40-ամյա Քիմն այս պահին 2755-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում են Ջեֆ Բեզոսը (177 մլրդ ԱՄՆ դոլար), Իլոն Մասկը (151 մլրդ ԱՄՆ դոլար) և Բեռնար Առնոն ու նրա ընտանիքը (150 մլրդ ԱՄՆ դոլար):

Հիշեցնենք, որ Forbes-ն ավելի վաղ հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորում է Ջեֆ Բեզոսը: