1617354019.5247_2021-04-02 12.58.57
Lifestyle

Ու՞ր ես եղբայր. Նոր տեսահոլովակի պրեմիերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր երգ են պատրաստել՝ նվիրված բոլոր այն հերոսներին, որոնց պատերազմից հետո միշտ սպասում են։

Տեսահոլովակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արմեն Աշոտյանն ու գրել. «Այսպիսի երգ չպետք է գրվեր... Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը...

Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը:

Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք...

Շնորհակալ եմ ԱՐԴԻՆԻ ստուդիային փայլուն գործիքավորման և PARA TV-ին՝ ազդեցիկ տեսահոլովակի համար»։