484853-visuels-disneyland-paris-chateau
Նորություններ

Պատվաստումների արշավն արագացնելու համար Փարիզի «Դիսնեյլենդ»-ը կվերածվի «պատվաստադրոմի». The Independent

Կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է Փարիզի «Դիսնեյլենդ» թեմատիկ զվարճանքների այգում պատվաստումների խոշոր կենտրոն բացել: Զվարճանքի այգին կդառնա 35 «պատվաստադրոմներից» մեկը, որը ստեղծվել է Ֆրանսիայի կողմից՝ փորձելով արագացնել պատվաստումների արշավի ընթացքը, գրում է The Independent-ը, նշելով՝ այս ԵՄ անդամ Ֆրանսիան այս առնչությամբ «ամենադանդաղաշարժներից» մեկն է:

Նշվում է՝ «պատվաստադրոմներում» կաշխատի շուրջ 40 հրշեջ և բուժքույր: 

ԶԼՄ-ի խոսքով, զվարճանքի այգին պետք է վերաբացեր իր դռները ապրիլի 2-ին, բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած երրորդ համապետական «լոքդաուն»-ը ձախողել է այդ ծրագրերը: Վարակման նոր դեպքերի թիվը շարունակում է աճել, և ներկայում ավելի քան 5 հազար հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Երեքշաբթի կայացած համատեղ տեսակոնֆերանսի ժամանակ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են համավարակի դեմ պայքարում հնարավոր համագործակցությունը: Կրեմլը հայտարարության մեջ նշել է, որ ղեկավարները քննարկել են Եվրոպական միությունում «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հեռանկարները, ինչպես նաև ԵՄ երկրներում դեղերի հնարավոր մատակարարումները և համատեղ արտադրությունը:

Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) դեռ համաձայնություն չի տվել «Սպուտնիկ V»-ի կիրառման հարցում, բայց պատվաստանյութերի գրանցման դոսյեի ուսումնասիրությունն արդեն սկսվել է: ԵՄ որոշ երկրներ անհատական հիմունքներով արդեն հաստատել են պատվաստանյութը: 

Disneyland® Paris Ticket, Disneyland Paris


Նշենք՝ ռուսական պատվաստանյութը ԵՄ 27 երկրի միջև անհամաձայնությունների պատճառ է դարձել: Միության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնն ասել է, որ ԵՄ-ն «Սպուտնիկ V»-ի կարիքը չունի, իսկ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը Մոսկվային մեղադրել է պատվաստանյութը քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, ետնաբեմում, բլոկը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատվաստանյութի գնման նկատմամբ:

Ներկայում ֆրանսիացիների 12 տոկոսից պակասը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում պատվաստված մարդկանց թիվը կազմում է ողջ բնակչության ավելի քան 45 տոկոսը, հայտնում է The Independent-ը: