kofein-v-coffee
Նորություններ

Հայտնի է՝ որն է կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը

Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է և առանց դրա շատերն իրենց օրը պարզապես չեն պատկերացնում, սակայն մասնագետները հաճախ են շեշտում, որ այս ըմպելիքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է Մոսկվայի առողջապահական վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան, օրվա ընթացքում օգտագործվող սուրճի սահմանափակումներ, որպես կանոն, չկան, սակայն այնուամենայնիվ այս ըմպելիքը հարկավոր է զգուշորեն օգտագործել։

«Որպես կանոն, լուրջ արգելքներ չկան, կարելի է օրական 1-2 բաժակ ոչ թունդ կամ կաթով սուրճ խմել: Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս սահմանափակել կոֆեինը և օգտագործել մարմնի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց ոչ ավելի քան 3 մգ կոֆեին: Սա նշանակում է, որ 70 կգ կշռող մարդը կարող է օրական 210 մգ կոֆեին ընդունել, այսինքն՝ օրական ոչ ավելի քան 5-6 բաժակ սև թեյ կամ երեք բաժակ էսպրեսսո», - նշում է Ստարոդուբովան:

Նրա խոսքով՝ զարկերակային բարձր ճնշման և սրտանոթային հիվանդությունների բարձր հավանականության դեպքում հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել այս ըմպելիքն օգտագործելիս։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում սուրճ խմել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ՝ խոցային հիվանդության կամ գաստրիտի սրման դեպքում, քանի որ սուրճը գրգռող ազդեցություն է ունենում։