news-details
Նորություններ

Մեծ պրեմիերա. Սըր Էլթոն Ջոն. «Ռոքեթմեն»

Սըր Էլթոն Ջոնը (Ռեջինալդ Քեննեթ Դուայթ) բրիտանական երաժշտության ամենակուլտային անհատներից մեկն է՝ տաղանդավոր դաշնակահար, երգիչ եւ կոմպոզիտոր, որը թողարկել է ռեկորդային թվով ալբոմներ: Արտիստ, ում ստեղծագործությունը սիրում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ:


Ֆիլմն անվանվել է ի պատիվ Էլթոնի համանուն «Ռոքեթմեն» երգի: Ռեժիսորն է Դեքսթեր Ֆլեթչերը, որն աշխատել է ամբողջ սյուժեն կառուցել ո՛չ երաժշտության, ո՛չ հաջողության պատմության եւ ո՛չ էլ փոփ աստղի բոհեմային կյանքի վրա, նա ձեռնարկել է Էլթոն Ջոնի անհատականությունը առավելագույնս բացահայտելու գործը: Եվ իր՝ երգչի օգնությամբ, որն անձամբ պնդել է, որպեսզի հեղինակները չհարթեցնեն սուր անկյունները, ստացվել է երաժիշտի կյանքի գեղարվեստական վերապատում:

Image result for rocketman

«Ռոքեթմենի» ամենաուժեղ կողմը երաժշտական համարներն են, որոնք բեմադրվել ու կատարվել են բարձրագույն մակարդակով եւ հանդիսատեսին երաժշտության միջոցով խորասուզում են սըր Էլթոնի ֆանտազիաների աշխարհը: Դա առանձնապես համոզիչ է գործում էմոցիոնալ տեսարաններում, երբ հերոսները «չարչարվում» են վոկալի վրա:

Image result for rocketman

Այս «շոուի» ամենավառ աստղը Թերոն Էջերթոնն է, որը մարմնավորել է Էլթոն Ջոնին: Մնացյալ դերասանները՝ Ջեյմի Բելլը, Ռիչարդ Մեդդենը, Բրայս Դալլաս Հովարդը եւ այլք, չնայած եւ չեն կեղծում եւ օրագանական կապի մեջ են դիտվում, բայց Էջերթոնի խաղը ստվերում է ընդհանրապես բոլորին:

Չնայած գրիմյորներին եւ ոճաբաններին այնքան էլ չի հաջողվել Թերոն Էջերթոնին վերածել սըր Էլթոնի, սա հենց այն դեպքերից է, երբ կարեւոր չէ՝ դերասանը նմա՞ն է իրական նախատիպին: Էջերթոնի մեծագույն առավելությունն է նաեւ այն, որ նա զուրկ չէ վոկալային տվյալներից. սա ֆիլմին հաղորդել է ավելի շատ համոզչություն: Էջերթոնը կարողացել է միագամայն պրոֆեսիոնալ մակարդակով փոխանցել Էլթոն Ջոնի երգելու տեմբրը եւ ձեւը:

Image result for rocketman

Բայց, այնուամենայնիվ, եթե սցենարն առանձնացնենք երաժշտական համարներից, իմ կարծիքով, գործնականում ոչինչ չի մնա: Գլխավոր կոնֆլիկտը մատուցվում է շատ ուղղակիորեն, այն էլ՝ 10-րդ րոպեին, իսկ հետո շարունակում են այն վերստին ու վերստին կրկնել: Ամեն ինչ մի տեսակ ուղղագիծ է եւ ասես երեխաների համար կլիշեվորած. մերթ անհաջողություններ հարաբերություններում, մերթ ֆինանսական խնդիրներ, մերթ աստղային միայնակության հիմքով ինքնասպանության փորձեր, հետո վերականգնում, մտքի պայծառացում եւ ամբողջական մաքրագործում: Մյուս կողմից՝ այդպիսին է եղել սըր Էլթոն Ջոնի դժվարին կյանքը, ոչինչ չես կարող անել...

Հենց այս ելույթն է եւս մեկ ավելորդ անգամ ապացուցում, որ արվեստը ուժ է, որը միավորում է ամենատարբեր մարդկանց. Էմինեմը մեր ժամանակների ամենացայտուն հոմոֆոբներից էր, իսկ սըր Էլթոն Ջոնը՝ ԼԳԲՏ հանրույթի ազդեցիկ անհատ:

Image result for rocketman


You can share this post!