news-details
Նորություններ

Սելին Դիոնը դադարեցրել է համերգը հանուն մի տղամարդու

51-ամյա կանադացի երգչուհի Սելին Դիոնը դադարեցրել է համերգը հանուն մի տղամարդու, որը գնացել էր սանհանգույց։ Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասի Caesars Palace համալիրում՝ շոուի ժամանակ։ Հանդիսատեսից մեկը, որը նստած էր առաձին շարքում ստիպված է եղել կարիքների համար լքել դահլիճը։ Տեղի ունեցածի մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Image result for celine dion show vegas 2019

Հերթական երգը կատարելու ժամանակ երգչուհին նկատել է, որ առաջին շարքում նստած տղամարդը դուրս է եկել։ Դիոնը դադարել է երգել՝ իր արարքը բացատրելով, որ երկրպագուն, ամենայն հավանականությամբ մի ամբողջ կարողություն է վճարել։

«Մենք բոլորս քեզ էինք սպասում, 4300 մարդ քեզ էր սպասում», - երգչուհին դիմել է վերադարձած երկրպագուին։ Վերջինս շորհակալություն է հայտնել Դիոնից։ «Հավանաբար մի ամբողջ կարողություն ես վճարել։ Երկու տոմս, որպեսզի դիտեիր այս վերջին շոու։ Հարգելիս, բնականաբար, ես քեզ կսպասեի», - շարունակել է Սելին Դիոնը։ Նա կատակել է, թե սեղմի նրա ձեռքը, չնայած համողված է, որ կարիքները հոգալուց հետո շատ լավ լվացել է ձեռքերը։ Արտիստուհուն ցիտում է Fox News-ը։

Related image

You can share this post!