f6040ab8d371fa_6040ab8d37209.thumb_
Քաղաքական

Կարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից /կետ առ կետ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար։ Ասուլիսից՝ կարևորը․

Արցախի հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը ընդդիմության հավանությանը չի արժանանում։ Սակայն առավել բարենպաստ համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է հաղթել պատերազմում կամ գոնե այն չպարտվել։

Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։

Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությունը ստեղծելու մտադրություն չունի։

Վարչապետն այսօր ամենաբարձր հակավարկանիշն ունի։

Վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից՝ «Իսկանդերի» մասին իր հայտարարության համար։

Հայաստանի զինված ուժերի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար։

Պայմանական «Սորոսի» արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։

Ընտրություններում հաղթելու պարագայում Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։

Վարչապետից վրեժ լուծել չի պատրաստվում։

Քոչարյանի համար 2018-ն անհասկանալի էր։ Նա չէր կարծում, որ հնարավոր է մարդկանց այդքան հեշտ մանիպուլացնել։