8862524
Սպորտ

Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց Լևոն Արոնյանի մասին ու ասաց, թե երբ նա կվերադառնա Հայաստան ու ինչ է խոսել նրա հետ

Լևոնը բոլոր հարցերին պատասխանել է: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ ենք թերացել, որ Լևոն Արոնյանը որոշեց հեռանալ Հայաստանից:

Երրորդ նախագահը, պատասխանելով նաև համապատասխան հարցին, ասել է, որ ինքը բացարձակապես որևէ կերպ չի խրախուսել նրա որոշումը. «Ես նրան նույնիսկ առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որպեսզի այդ օժանդակությունը տրամադրվի Հայաստանում շախմատ սիրողների կողմից, նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ»:

Սարգսյանը նաև ասել է, որ Լևոնը կվերադառնա այն ժամանակ, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի ու նախկինի նման շախմատը Հայաստանում հարգվի: