iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiuu
Lifestyle

Ամուսնալուծության համար փաստաթղթերը ներկայացնելուց օրեր առաջ Քանյե Ուեսթը փորձել է վաճառել Քիմ Քարդաշյանի զարդեր

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնալուծությունից մի քանի օր առաջ փորձել է վաճառել կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի զարդերը։

The Sun-ի աղբյուրի խոսքով՝ հիփ-հոփ կատարողը երկու ոսկերչի մոտ է գնացել՝ դրանց գնահատումը ստանալու համար, սակայն այդպես էլ չի վաճառել զարդերը։

«Թեեւ նա այդպես էլ չի վաճառել ոսկերչական իրերը, ասել է, որ չի ցանկանում, որ դրանք հիշեցնեն անցյալի մասին»,- ասել է աղբյուրն ու հավելել, որ ռեփերը «ցանկացել է մնալ Քիմի հետ, սակայն նա որոշել է վերջնականապես խզել հարաբերությունները»։ Նրա խոսքով՝ Քիմի հետ ամբողջ ամուսնության ընթացքում Ուեսթը մեծ գումար է ծախսել կնոջը զարդեր գնելու համար։

PICS] Kanye West's $13K Jewelry Collection With Jacob The Jeweler — See It  – Hollywood Life

Փետրվարի 19-ին հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը յոթ տարվա ամուսնությունից հետո փաստաթղթերը ներկայացրել է Քանյե Ուեսթից ամուսնալուծելու համար։ Այն մասին, որ զույգը բաժանման եզրին է, աղբյուրները հայտնել են հունվարի 6-ին։ Բաժանության նախաձեռնողը Քարդաշյանն է։ Ամուսինները չեն վիճակի ամուսնական պայմանագիրը։ Նրանք մտադիր են նաեւ միասին դաստիարակել իրենց երեխաներին։