iPiccy-collage_640x420
Նորություններ

Volkswagen-ը և Audi-ն վերսկսում են ավտոմեքենաների արտադրությունը Մեքսիկայում

Volkswagen ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերության մեքսիկական մասնաճյուղն այսօր երեկոյան կվերսկսի իր Tiguan սպորտային մեքենայի արտադրությունը՝ անցյալ շաբաթ լատինամերիկյան երկրում գազի գրանցված պակասից հետո:

Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, գրում է Reuters-ը: 

Միևնույն ժամանակ, Audi ընկերությունը ևս երկուշաբթի կվերսկսկի նորմալ արտադրական ծավալով աշխատանքները Պուեբլայում գտնվող իր գործարանում այն բանից հետո, երբ երկրի կողմից «արդյունաբերության հատվածին ածխաջրածինների մատակարարումը երաշխավորվել է»: