pzzzz
Նորություններ

7 լավագույն բյուջետային սմարթֆոնները՝ 2021 թվականի փետրվարին 16:40 2021-02-21

Ներկայումս առաջատար մակարդակի սմարթֆոնների գինը բավականին բարձր է, բայց բարձրակարգ սարքերի բարելավման հետ մեկտեղ՝ բյուջետային հատվածում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Հետևաբար, նույնիսկ շատ էժան սմարթֆոնը կարող է պարունակել գործառույթներ, որոնք նախկինում ունեցել են թանկարժեք ֆլագմենները:

Լավագույն բյուջետային սմարթֆոններն ավելի գրավիչ են նաև այն իմաստով, որ ցածր գնի պատճառով դրանք կարող եք ձեռք բերել՝ առանց վարկային առաջարկների դիմելու, և կարող եք սկսել օգտվել դրանցից՝ չմտածելով բանկին վճարվող գումարի մասին:

Եթե ​արժեքը նոր սմարթֆոն ընտրելիս ձեր գերակայությունն է, ապա լավագույն բյուջետային սմարթֆոնների այս ցուցակը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն և լավ գնումներ կատարել: Քանի որ այստեղ կան Xiaomi, Oppo, Realme և այլ ապրանքանիշերի լավագույն, բայց համեմատաբար էժան սմարթֆոնները:

Xiaomi Poco X3 NFC

Էկրանի չափը (պիքսել)՝ 6,67 դյույմ (2400 x 1080) | Պրոցեսոր՝ Snapdragon 732G | Օպերացիոն հիշողություն՝ 6 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական/ դիմային)՝ 64 ՄՊ + 13 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ / 20 Մպ | Մարտկոց՝ 5160mAh

Xiaomi Poco X3-ը կատարյալ չէ: Խոշոր մարտկոցը այն դարձնում է մեծ, իսկ MIUI 12-ը դեռ շատ փոփոխություններ պետք է կրի, բայց դա չի խանգարում, որ այս սմարթֆոնը աներևակայելի լավ բյուջետային առաջարկ լինի:

Ընդհակառակը, Poco X3 NFC-ն հպարտանում է շատ ուժեղ կողմերով՝ հիանալի Snapdragon 732G պրոցեսոր, որն աշխատում է 6 ԳԲ RAM-ի հետ միասին, որակյալ տեսախցիկների համակարգ` 64 ՄՊ հիմնական ոսպնյակով, պայծառ էկրան` 120Hz թարմացման արագությամբ և մարտկոցի բացարձակ ֆանտաստիկ կյանք՝ 5160 mAh հզորությամբ:

Realme 7

Էկրանի չափը (պիքսել)՝ 6.5 դյույմ (2400 x 1080) | Պրոցեսոր՝ Mediatek Helio G95 | Օպերացիոն հիշողություն՝ 8 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական / դիմային)՝ 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ / 16 ՄՊ / Մարտկոցը՝ 5000mAh

Չնայած Realme 7-ը այս պահին լավագույն բյուջետային սմարթֆոնների ցուցակի թոփում չէ, այն բավականին լավն է։ Սմարթֆոնն ունի գեղեցիկ դիզայն, բավական արագ է և հագեցած է 90 Հց հաճախականությամբ մեծ IPS էկրանով:

Ունենալով 8 ԳԲ օպերատիվ հիշողություն Mediatek-ի Helio G95 պրոցեսորի հետ միասին, Realme 7-ն առաջարկում է բարձր կատարողականություն` սմարթֆոնով ծանր ծրագրեր և խաղեր գործարկելու համար:

Իհարկե, Realme 7-ի տեսախցիկները կարող էին ավելի լավը լինել, բայց հիմնական 48 մեգապիքսել սենսորով այս մոդուլները բավական են լավ որակի նկարներ անելու համար։ Բացի այդ, սմարթֆոնն աջակցում է արագ լիցքավորմանը Dart Charge 30W, ի վիճակի է մարտկոցը լիցքավորել 0-ից 100 տոկոսով 60 րոպեի ընթացքում:

Realme 6

Էկրանի չափը (պիքսել)՝ 6.5 դյույմ (2400 x 1080) | Պրոցեսոր՝ Mediatek Helio G90T | Օպերատիվ հիշողություն՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական/ դիմային)՝ 64 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ / 16 ՄՊ | Մարտկոց՝ 4300mAh

Չնայած այս սմարթֆոնի փոխարինումը հնարավոր է գտնել Realme 7-ի տեսքով թողարկված թարմացման մեջ, Realme 6-ը շարունակում է մնալ շուկայի լավագույն բյուջետային սմարթֆոններից մեկը:

Այն ժամանակակից չափանիշերով փոքր է, այնուամենայնիվ, դժվար կլինի մրցակցային ապրանքանիշերի սմարթֆոնների մեջ գտնել այս գնի միջակայքում 90 Հց թարմացման արագությամբ էկրան:

Բացի այդ, Realme 6-ը հագեցած է պատշաճ տեսախցիկներով` հիմնական 64 մեգապիքսելանոց ոսպնյակով, ունի բարձր կատարողականություն` շնորհիվ Mediatek Helio G90T պրոցեսորի և 4300 մԱ / ժամ մարտկոցի երկար աշխատանքի:

Oppo A9 2020

Էկրանի չափը (պիքսել)՝ 6.53 դյույմ (1600 x 720) | Պրոցեսոր՝ Snapdragon 665 | Օպերատիվ հիշողություն՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական / դիմային)՝ 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ / 16 ՄՊ / Մարտկոցը՝ 5000mAh

Oppo A9 2020-ը բյուջետային սմարթֆոն է, որին հաջողվում է շատ առումներով գերազանցել մրցակիցներին՝ գրավիչ դիզայնով, քառակուսի տեսախցիկի համակարգում 48ՄՊ հիմնական սենսորով և 5000mAh հզորությամբ մարտկոցով, որի դիմաց փոքր են նույնիսկ շուկայում ամենաթանկ որոշ սմարթֆոններ:

Իհարկե, ոչ առանց թերությունների: Օրինակ՝ չնայած Oppo A9 2020-ի մարտկոցը գերազանց կյանք ունի, բայց դրա մեջ արագ լիցքավորում չկա: Չնայած ֆոտոխցիկի գիշերային ռեժիմը հիանալի արդյունքներ է տալիս, նկարահանման սովորական ռեժիմն իսկապես որոշակի աշխատանք է պահանջում ավելի մաքուր և պարզ լինելու համար:

Այնուամենայնիվ, մատչելի գնի դիմաց՝ դուք ստանում եք շատ պատշաճ սմարթֆոն՝ լավ որակի տեսախցիկով, որը շատ նորաձև և հուսալի տեսք ունի: Այս պատճառներից ելնելով՝ միանշանակ կարելի է ասել, որ Oppo A9 2020-ը արժանի մրցակից է բյուջետային սմարթֆոնների հատվածում:

  1. Xiaomi Redmi Note 9

Էկրանի չափը (պիքսել)՝ 6,53 դյույմ (2340 x 1080) | Պրոցեսոր՝ MediaTek Helio G85 | Օպերատիվ հիշողություն՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական / դիմային)՝ 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ / 13 ՄՊ | Մարտկոց ՝ 5020mAh

Պլաստիկ պատյան ունեցող սմարթֆոնը հագեցած է մատնահետքերի սկաներով, որը տեղադրված է տեսախցիկի մոդուլի տակ: Հիմնական տեսախցիկն ունակ է նկարահանել 4K լուծույթով` 30 ֆ/վ հաճախականությամբ, իսկ առջևի տեսախցիկը՝ Full HD-ով: Redmi Note 9-ը աջակցում է NFC, Blutooth 5.0 և Wi-Fi 5 համակարգերին:

6․ Xiaomi Redmi 9

Էկրանի չափը (պիքսել)՝ 6,53 դյույմ (2340 x 1080) | Պրոցեսոր՝ Mediatek Helio G80 | Օպերատիվ հիշողություն՝ 4 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 64 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական / դիմային)՝ 13 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 5 ՄՊ / 8 ՄՊ / Մարտկոց՝ 5020mAh

Redmi 9-ը համարվում է Xiaomi-ի լավագույն բյուջետային սմարթֆոններից մեկը՝ շնորհիվ իր մեծ մարտկոցի և չորս մոդուլային տեսախցիկի համակարգի, ինչը հենց այն է, ինչ չի ակնկալվում ցածր գին ունեցող սմարթֆոնում։

Այս մոդելը ստացել է MediaTek Dimensity 800U պրոցեսոր, որը համեմատելի է Snapdragon 700 սերիայի մակարդակի հետ: Ըստ Xiaomi-ի՝ այն երկու անգամ ավելի արագ է, քան Redmi Note 8-ը: Այստեղ հիշողությունը նույնպես UFS 2.2 է: Սմարթֆոնն ունի մի փոքր ավելի փոքր՝ 6.53 դյույմանոց LCD էկրան, 1080p + լուծաչափով, բայց այստեղ հաճախականությունն արդեն 60 Հց է:

Redmi Note 9 4G-ի անունը հուշում է, որ այս մոդելը չի ​​աջակցում հինգերորդ սերնդի ցանցերին:

  1. Samsung Galaxy M31

Էկրանի չափը (պիքսել)՝ 6,4 դյույմ (2340 x 1080) | Պրոցեսոր՝ Exynos 9611 | Օպերատիվ հիշողություն՝ 6 ԳԲ | Ներկառուցված հիշողություն` 128 ԳԲ | Ֆոտոխցիկ (հիմնական / դիմային)՝ 64 ՄՊ + 8 ՄՊ + 5 ՄՊ + 5 ՄՊ / 32 ՄՊ | Մարտկոց՝ 6000mAh

Samsung Galaxy M31-ը ունի հոյակապ Full HD OLED էկրան, բայց այն նաև չի հիասթափեցնում իր տեսախցիկի համակարգով, և, որ ամենակարևորն է՝ 6,000mAh մարտկոց։

Samsung Galaxy M31-ն արժանի է ուշարության նաև իր հարուստ առանձնահատկությունների և օգտագործման դյուրինության համար, մինչդեռ անկանոն աշխատանքը և հնացած դիզայնը հիմնական գործոններն են, որոնք խանգարում են սմարթֆոնի իսկապես հրաշալի լինելուն: