2670772_55237750_2560_1440.thumb
Սպորտ

Ուայթ. Խաբիբը լավագույնն է

UFC- ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ մտադիր է հանդիպել  թեթեւ քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Ուայթը հայտնել է, որ Խաբիբը շարունակում է մնալ լավագույնը:

«Խաբիբը հաղթեց Քոնորին, ոչնչացրեց Դաստինին, Խաբիբը մարդ է: Նա չեմպիոն է, տղամարդ է: Խաբիբը գալիս է Վեգաս և մենք պատրաստվում ենք ճաշել նրա հետ, զրուցել և տեսնել, թե ինչ կլինի հետո»,-Ուայթի խոսքերն է  մեջբերում  White MMA Fighting- ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը 2020-ի հոկտեմբերին Ջասթին Գայտջիին հաղթելուց հետո հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: