timthumb (3)
Լուրեր

Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը

Վարչական դատարանն այսօր բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը:

Հիշեցնենք՝ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել դասային աստիճանից: Վարչական դատարանը Քոչարյանի երկու հրամանագիրն էլ անվավեր է ճանաչել: