be76d1a55ee5ffb3b2dc895570c95b36_L-730x375
Սպորտ

Արարատի կիսապաշտանը հեռացել է թիմից

Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Արարատի» և Ռուսլան Ավագյանի միջև, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա կիսապաշտանը «Արարատի» կազմում սկսել է հանդես գալ 2015 թվականից։ Մեր թիմի կազմում նա մասնակցել է 52 հանդիպման։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Ռուսլան Ավագյանին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություն հետագա կարյերայում։