Arman-Abovyan
Քաղաքական

«100 տոկոս չե՛ք մարսելու». Արման Աբովյանը՝ իմքայլականներին

Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, արդեն հելել եք, բաներ եք խոսում՝ ընդդիմությունը խնդիր է»,- ԱԺ ամբիոնից՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա հավելեց, որ ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու այսօրվա իշխանությունների համար:

«Պատրաստ եղեք, այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, 100 տոկոս իմացեք, չե՛նք թողնելու մարսեք, 100 տոկոս չե՛ք մարսելու: Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում, ի՞նչն է շահարկում, մեծ ստատուսներ էիք գրում՝ գնում ենք գերու հարց լուծենք, լուծեցի՞ք: Այդ ի՞նչ շահարկումների մասին ենք խոսում, խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը 2 միլիարդ 700 միլիոն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք, այսպես կոչված՝ հետադիմական մտքերի ու խաղաղության մասի՞ն, դա՞ ենք շահարկում, թե՞ շահարկում ենք, որ ասում ենք՝ այո, ունակ չե՛ք, ոչ Փաշինյանը, ոչ դուք ունակ չե՛ք, դա հո մեր ասելո՞վ չէ, դա այդպես է, ունակ չեք, չեք կարողանում, ադեկվատ չեք»,- ասաց պատգամավորը:

Արման Աբովյանն անդրադարձավ նաև Սյունիքում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, թե տեղեկություններ կան, որ «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկը գնացել է Սյունիք և ծեծի ենթարկվել.

«Բան չունեմ ասելու, ունեք պատգամավորներ Սյունիքից, բայց ոչ Սյունիքից պատգամավոր գնացել է Սյունիք, ու որոշ տեղեկություններով՝ ծեծ է կերել, կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել, դա էլ է շահարկում, չէ՞:  Օրակարգում 1 հարց չկա, որ առնչվում է ստեղծված իրավիճակի հետ, ե՞րբ եք հետ բերում երեխեքին, իշխանություն, հելեք, խոսացեք: Այդ հարցը հուզում է բոլորին, փաստորեն այդ հարցը ձեզ տալ չի կարելի. Դիվանագիտական հարաբերություն եք, չէ՞, պատրաստվում հաստատել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, պատերազմի 3-րդ օրը սկսեցիք դրա մասին խոսել, դա էլ է շահարկում, փաստորեն այն, ինչ ձեր դուրը չի գալիս՝ շահարկում է: Ի վիճակի չե՛ք, ունակ չե՛ք, Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման»: