37865228_0_image_a_29_1610373180437.thumb
Սպորտ

Իրանում կարող է մահապատժի ենթարկվել 2-րդ ըմբիշը (լուսանկար)

Իրանը հայտնի ըմբիշ Նավիդ Աֆկարին մահապատժի ենթարկելուց հետո մտադիր է նույն վճիռն իրականացնել մեկ այլ ըմբիշի՝ 29-ամյա Մեհդի Ալի Հոսեյնին։

29-ամյա մարզիկը ձերբակալվել է 2015 թվականին և մեղադրվում է խմբակային ծեծկռտուքի ժամանակ սպանություն կատարելու համար:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ նա անհապաղ մահապատժի կենթարկվի, քանի որ զոհի ընտանիքը հրաժարվել է ըմբիշին ներում շնորհել։

Իրանցի ըմբիշ և Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Համիդ Սուրիանը կոչ է արել չեղարկել Հոսեյնիի մահապատիժը՝ հույս հայտնելով, որ զոհի ընտանիքը բարեգութ կգտնվի և կների նրան։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իրանում մահապատժի էր ենթարկվել երկրում 2018-ին բողոքի ակցիաների մասնակցած 27-ամյա ըմբիշ Նավիդ Աֆկարին, որը մեղադրվում էր նաև Շիրազ քաղաքում պահակի սպանության համար։

Champion wrestler Mehdi Ali Hosseini, 29, (pictured) from Andimeshk, Khuzestan, is set to be the second wrestler executed by Iran. He was arrested in 2015 and charged with murder following a group brawl