timthumb
Լուրեր

Ունեցանք ղեկավար, որը զինվորին սկսեց ավելի լավ կերակրել, որ կուշտ զոհվի, իսկ դուք դրան ծափահարեցիք. Գևորգ Գրիգորյան

Մենք ունեցանք ղեկավար, որը բանանը էժանացրեց ու մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում: Այս մասին սոցցանցի իր էջում  գրել է Արցախյան պատերազմին մասնակցած դերասան Գևորգ Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«…Եթե շատ խորանաք կհասկանաք, որ մի փոր ավել հաց ունենալու ակնկալիքը կործանեց էդ Հայրենիքը, եթե այդ որկրամոլությունը չլիներ, կունենայինք ղեկավար, որը ոչ թե մեր փորը լցնել կխոստանար, այլ մեր տունը անսասան կպահեր բոլորի մի փոր հացի հաշվին, մենք ունեցանք ղեկավար, որին արժանի էին մեր հոգիները, որ բանանը էժանացրեց, որ մեր պատմության մեջ ամենաանպիտան ու ամենաթանկ զենքը գնեց, որը նույնիսկ չէր կրակում, նա գիտեր, որ ձեզ ճոխությամբ կարելի է գնել, նա զինվորին սկսեց ավելի լավ կերակրել, որ կուշտ զոհվի, իսկ դուք դրան ծափահարեցիք։ Անհոգ եղեք, սնունդը տեղն էր, տղեքը` կուշտ»: