mycollages_1.thumb
Lifestyle

Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։

Այս մասին հատնել է «Ես կամ» հաղորդման Ֆեյսբուքի էջը։

«Ամենաուժեղ տղան և ամենաբարի աղջիկն ամուսնացան։ Վիկ Դարչինյան և Ջավահիր Եղիկյան։

Աշխարհահռչակ բռնցքամրտիկն ու երեխաների երազանքներ իրականացնող բարի փերին ընտանիք կազմեցին՝ Աստծո տանը խոստանալով սիրել իրար և հավատալ միմյանց մինչև կյանքի վերջ։

Հարգելի Վիկ Դարչինյան և մեր սիրելի Ջավահիր, ձեզ երջանիկ և խաղաղ տարիներ։ Աստված ձեզ պահապան»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանի նախկին կինն ազգությամբ ռուս է: Նրանք ունեն երկու որդի: