news-details
Lifestyle

Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ի ամենահայտնի օգտատերը

Հետազոտությունն անցկացրել են Hype Auditor պլատֆորմի փորձագետները, որը որոշում է օգտատերերի ներգրավվածության մակարդակը. ծրագիրն առաձնացնում է հայտնիների կեղծ հետեւորդներին եւ վեր հանում իրականների թիվը։ Այդ տվյալները հետագայում ներկայացվում են հաճախորդներին՝ գին-որակ հարաբերակցության հիման վրա գովազդ տեղադրելու մասին որոշում կայացնելու համար։ Գոմեսը հետեւորդների թվով առաջատար չէ (151 մլն մարդ), սակայն միջինում նրա յուրաքանչյուր լուսանկար արժանանում է 4,6 մլն լայքի..

Image result for selena gomez

Hype Auditor-ը նաեւ պարզել է, որ նրա հետեւորդների 58 տոկոսը կին է, 14 տոկոսը՝ Հնդկաստանի բնակիչ։

Երկրորդ տեղում աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերն է՝ Քայլի Ջենները։ Նա 137 մլն երկրպագու ունի, իսկ յուրաքանչյուր հրապարակում արժանանում է 3,6 մլն լայքի:

Image result for kylie jenner

Ցանկում է հայտնվել նաեւ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը վեցերորդ հորիզոնականում է 1,6 մլն լայքով եւ 141,2 մլն լսարանով։
Image result for kim kardashian


You can share this post!