47885889_304
Նորություններ

olkswagen-ը քաղաքական պատճառներով հրաժարվել է Թուրքիայում նոր գործարան բացելու պլաններից

Volkswagen-ը քաղաքական պատճառներով հրաժարվել է Թուրքիայում նոր գործարան բացելու պլաններից: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հերբերտ Դիսը, փոխանցում է Euronews Turkish-ը:

«Ես կողմ էի այնտեղ գործարան բացելուն, ես շարունակում եմ դրա կողմնակիցը լինել,- ասել է նա:- Մենք կարող էինք Թուրքիայում նոր գործարան բացել եւ մեր ներդրումն ունենալ պայմանների բարելավման մեջ»:

Նրա խոսքով` Volkswagen-ի արտադրողական խորհուրդը դեմ է արտահայտվել Թուրքիայում գործարանի դեմ` երկրում առկա քաղաքական մթնոլորտի հետ կապված բաժնետերերի մտահոգությունների կապակցությամբ:

Концерн VW завершил 2016 год с прибылью | Новости из Германии о Германии |  DW | 14.03.2017

Թուրքիան այն երկիրը չէ, որին Եվրոպան կարող է ռազմավարականորեն մերժել, սակայն գործադիր խորհուրդը չէր կարող ավելի առաջ գնալ` առանց աշխատանքային խորհրդի աջակցության, ասել է նա: «Թուրքիայի հետ կապված իմ մտքերը տարբեր են ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության մտքերից,- հավելել է գլխավոր տնօրենը: «Մենք կարող էին ինտեգրել Թուրքիային ԵՄ եւ դրանով իսկ ավելացնել մեր հզորությունն այդ երկրում»:

Հուլիսին Volkswagen Group-ը հայտարարել էր, որ հրաժարվում է Թուրքիայի Մանիսա նահանգում գործարան կառուցելու ծրագրերից: 1 միլիարդ եվրոյի (1.2 միլիարդ դոլար) ներդրումը չեղյալ հայտարարելու պաշտոնական պատճառը ցածր պահանջարկն էր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով: