news-details
Նորաձեւություն

Իտալական Prada նորաձեւության տունը չի օգտագործի բնական մորթի

Իտալական Prada նորաձեւության տունը չի օգտագործի բնական մորթի։ Այս փոփոխությունը կարտացոլվի աշուն-ամառ 2020 սեզոնի հավաքածուի վրա։

Image result for Prada Fur Free Alliance»

Prada-ի ստեղծագործական տնօրեն Միուչա Պրադան ընդգծել է, որ որոշումը կայացվել է «Fur Free Alliance»-ի հետ  («Ալյանս առանց մորթու») քննարկումից հետո։ Սա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություն է, որի կազմում է արդեն ավելի քան 50 ընկերություն։

Հավաքածուներում ապրանքանիշն էքսպերիմենտներ կանի ժամանակակից նյութերով։

Image result for Prada Fur Free Alliance»

Prada-ից շատ ավելի երկար ժամանակ առաջ նորաձեւության այլ տներ դադարել էին կենդանական ծագման նյութեր օգտագործել։

Related image

Armani-ն, Coach-ը, Versace-ն, Michael Kors-ը, Gucci-ն, Burberry եւ John Galliano-ն եւս բնական մորթի չեն օգտագործում, սակայն առայժմ չեն կարողանում հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշվից։


Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Legion-media, PurWow




You can share this post!