F_54153
Նորություններ

L՚Oreal-ը մի քանի խանութներ կփակի ԱՄՆ-ում

Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ L՚Oreal-ը, պլանավորում Է փակել ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների առանձին կետեր, որպեսզի վերակառուցավորի իր լյուքսային գործառնությունները համավարակի պայմաններում սպառողների գործելակերպի մեջ լուրջ փոփոխությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Bloomberg-ը: Վերակազմումը կանցկացվի առաջիկա կես տարում:


L'Oreal | Mind64

Դրա շրջանակներում L՚Oreal Luxe ամերիկյան ստորաբաժանումը, որը մասնագիտանում Է լյուքս դասի կոսմետիկական միջոցների բնագավառում, մտադիր Է ներդրումները վերաուղղորդել աճի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են Էլեկտրոնային առեւտուրը, հայտնել Է ընկերությունը՝ գործակալության հարցմանն ի պատասխան: Այդ միջոցառումները վերաբերելու են ԱՄՆ-ում L՚Oreal Luxe ստորաբաժանման 400 աշխատակիցների: Առանձին աշխատողներ կկարողանան անցնել այլ դիրքերի: Թե քանի խանութ Է պլանավորվում փակել, չի հաղորդվում: L՚Oreal-ն արտադրում Է կոսմետիկա, օծանելիք, մաշկի եւ մազերի խնամքի միջոցներ, այնպիսի բրենդների սեփականատեր Է, ինչպիսիք են՝ Lancome-ը, Garnier-ը, Vichy-ն, Maybelline-ը եւ  Kiehl՚s-ը: Ընկերությունում աշխատում Է մոտավորապես 88 հազար մարդ՝ ամբողջ աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: