ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել դեմոկրատ Ջո Բայդենին, որը ավելի վաղ վնասել է ոտնաթաթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Շուտ ապաքինվեք»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ ընտրված նախագահ, 78-ամյա Ջո Բայդենի ոտնաթաթում բժիշկները ոսկրերի ճաքեր են հայտնաբերել: Բժշկի փոխանցմամբ` Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ կրի:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: