Kim-Kardashian_WCIT-e1570525641368
Lifestyle

Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու նախաձեռնության մասին

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որը կոչված է աջակցություն տրամադրելու Արցախի տեղահանված բնակիչներին:

Նախաձեռնությունն ստացել է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» անվանումը և նպատակ է հետապնդում ուրախություն պարգևելու արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Նրանց համար նվերներ են պատրաստվում ուղարկել, որին կարող են միանալ բոլոր ցանկացողներն ԱՄՆ-ում:

Ըստ Քարդաշյանի հրապարակած տեղեկության՝ երեխաների համար կարելի է պատրաստել խաղալիքներ, դպրոցական պարագաներ, անձնական խնամքի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ և ավելին: Նվերները կտեղաբաշխվեն «Թաքնված ճանապարհ նախաձեռնության» կենտրոնների կողմից: