span-edpisi-ban-ani-da-nshanak-n161095-1
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան և ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բազմաթիվ անգամներ եմ ասել։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին:

«Նիկոլ Փաշինյանն անհույս ստախոս է, անպատասխանատու և իր խոսքի արժեքը չգիտակցող մարդ։ 2.5 տարի քաղաքական շոուներ բեմադրող, հանրությանը ստով կերակրած, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալած, երկիրը պատերազմի հասցրած, իսկ հետո հայրենիքի մի զգալի հատվածը վատնած մարդն այսօր իրեն թույլ է տալիս ազգային հպարտության ու արժանապատվության խոցեր բորբոքելուց խոսել՝ չընդունելով դրանում անձամբ իր մեղքն ու պատասխանատվությունը, ես ի՞նչ մեկնաբանեմ», - ասել է Արթուր Վանեցյանը:

 «Հանրահայտ խմբերի ու արտաքին ուժերի մասին խոսում է մի մարդ, ում շրջապատում ծվարած դավադիր ուժերն ու գործակալական ցանցերը սկզբում փորձեցին մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ոչնչացնել, պատերազմի ընթացքում ջուր լցրեցին իշխանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ այսօր էլ փորձում են արդարացնել պատերազմը տանուլ տված Փաշինյանին»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ այսօր միակ խնդիրը Փաշինյանին օր առաջ հեռացնելն է, և երկրի ու ժողովրդի գլխին կախված սպառնալիքները չեզոքացնելը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: