web1_Marion-Local-1
Նորություններ

Walt Disney-ը 32 000 աշխատակցի կկրճատի 2021 թվականին

Ամերիկյան Walt Disney ընկերությունը մտադիր է 32 000 աշխատակցի կրճատել 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ նշելով, որ այդ թիվն ավելի մեծ է, քան հաղորդվել էր նախկինում:

Սեպտեմբերին ընկերությունը հայտնել էր 28 000 մարդու կրճատման մտադրության մասին: «Քովիդ-19»-ի համավարակը մեծ հարված է հասցրել «Դիսնեյին»: Շաբաթներ առաջ ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2020 ֆինանսական տարվա համար, որի տվյալներով՝ մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ ընկերությունը տարին փակել է վնասով:

Հոկտեմբերի վերջին ընկերությունը հայտնել էր նաև վերակազմավորման մասին.  ժամանցի կենտրոնների և կինոթատրոնների փակման պատճառով արձանագրված զգալի կորուստների պարագայում ընկերությունը որոշել էր շեշտը դնել հեռարձակման ծառայությունների վրա: