1_29kdF5rueGhyoLhXqItEqg
Նորություններ

113 մլն դոլար. Apple-ն iPhone-ների հին մոդելների հետ կապված խնդիրների պատճառով խոշոր տուգանք կվճարի ԱՄՆ-ում

Ամերիկայն Apple տեխնոլոգիական ընկերությունը ստիպված է 113 միլիոն դոլար վճարել 2018 թվականին ամերիկյան 33 նահանգների կողմից կորոպորացիային ներկայացված հավաքական հայցի գործի կարգավորման շրջանակում, գրում է kp.ru կայքը: 

Հրատարակությունը գրում է, որ հավաքական հայցը կապված է այս բրենդի առավել հին մոդելներում ուժահավաքիչների աշխատանքի խնդիրների հետ: Արիզոնա նահանգի գլխավոր դատախազ Մարկ Բրոնվիչը հայտարարել է, որ այս գումարի վճարման մասին որոշումը կարող է օգնել գրավել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ուշադրությունը և նրանց հասկացնել, որ չի կարելի «խորամանկությամբ տեղեկություն թաքցնել» իրենց արտադրանքի մասին: 

Աղբյուրը մանրամասնում է, որ Apple ընկերությունը համաձայնել է մոտակա երեք տարում իր կայքում iPhone ուժահավաքիչների մասին հավաստի տեղեկություններ հրապարակել, ինչպես նաև թարմացնել սարքերի օպերացիոն համակարգերը: 

Հիշեցնենք, որ Apple ընկերության դեմ առաջին դատական հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ միտումնավոր դանդաղեցնում են նախորդ մոդելների սմարթֆոնների աշխատանքը: Հայցվորները վստտահ են, որ ընկերությունը նման կերպ իր հաճախորդներին դրդել է iPhone-ի առավել թարմ մոդելներ գնելուն: